Մեր մասին
«ԱՐԹԼԱԲ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021թ.-ին: Հիմնադրման օրվանից մեր կազմակերպության նպատակն է մատուցել որակյալ ծառայություններ համապատասխանության գնահատման բնագավառում:
«ԱՐԹԼԱԲ» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմինը իրականացնում է համապատասխանության հայտարարագրերի գրանցում Մաքսային Միության Եվրասիական Տնտեսական Միության և Ազգային տեխնիկական կանոնակարգերին համապատասխան՝ իր հավատարմագրման ոլորտի շրջանակներում և կամավոր սերտիֆիկացում կերերի համար:
Սերտիֆիկացման մարմինը կիրառում է համապատասխանության հայտարարագրերի գրանցման սխեմաներից/ընթացակարգերից որևէ մեկը: Հայտարարագրերի գրանցման սխեմաները նկարագրված են «Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մասին» ԵԱՏՀ 18.04.2018թ 44 Ն և «Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մասին» ԵԱՏՀ 07.04.2011թ N 621 որոշումներում, իսկ հայտարարագրման ընթացակարգերը սահմանված են ՀՀ Կառավարության 16.01.2014թ N 56-Ն «Համապատասխանության գնահատման ընթացակարգերը սահմանելու մասին» որոշման մեջ:
Սերտիֆիկացման մարմնում հայտարարագրերի գրանցման, դադարեցման կարգը, ինչպես նաև տնտեսվարողների իրավունքներն ու պարտականությունները սահմանված են արտադրանքի սերտիֆիկացման մարմնի «Որակի ձեռնարկ»-ում (ARTL-ՈՁ-1): Սերտիֆիկացման մարմինը ունի մշակած «Բողոքներ» (ARTL-004) ընթացակարգը: Մենք ժամանակին և պատշաճ կերպով կարձագանքենք Ձեր բողոքներին:
Մեր կազմակերպության կողմից ընտրված են բարձր մասնագիտական գիտելիքներ և երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցներ: Մեր հաճախորդներին երաշխավորում ենք թափանցիկ գնային քաղաքականություն, անկողմնակալություն, գաղտնիություն: Մենք բաց ենք ցանկացած շփման և ուրախ ենք կիսել Ձեր հետ մեր մասնագիտական փորձը:
Ծառայություններ
«ԱՐԹԼԱԲ» ՍՊԸ արտադրանքի սերտիֆիկացման մարմինը
համապատասխանության հավաստման բնագավառում իր հայտատուներին առաջարկում է համապատասխանության հայտարարագրերի գրանցում հետևյալ ոլորտներով՝
-
ՄՄ ՏԿ 005/2011 "Փաթեթվածքի անվտանգության մասին"
-
ՄՄ ՏԿ 015/2011 "Հացահատիկի անվտանգության մասին"
-
ՄՄ ՏԿ 021/2011 "Սննդամթերքի անվտանգության մասին"
-
ՄՄ ՏԿ 022/2011 "Սննդամթերքի մակնշման մասին"
-
ՄՄ ՏԿ 023/2011 "Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ"
-
ՄՄ ՏԿ 024/2011 "Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ"
-
ՄՄ ՏԿ 029/2012 "Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ"
-
ՄՄ ՏԿ 033/2013 "Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին"
-
ՄՄ ՏԿ 034/2013 "Մսի և մսամթերքի անվտանգության մասին"
-
ԵԱՏՄ ՏԿ 040/2016 "Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին"
-
ԵԱՏՄ ՏԿ 044/2017 "Փաթեթավորված խմելու ջրի, ներառյալ բնական հանքային ջրի անվտանգության մասին"
-
ԵԱՏՄ ՏԿ 051/2021 «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին»
-
«Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին և ՀՀ կառավարության առ 19.10.2006 N 1546-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»` հաստատված ՀՀ կառավարության առ 16.06.2023 N 957-Ն որոշում
-
ՀՀ կառավարության առ 16.12.2004 N 1795-Ն որոշում «Մակևրևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգ»
-
«Կերարտադրության նպատակով օգտագործվող օրգանական, անօրգանական, թունավոր, անցանկալի նյութերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 25.04.2013թ. N 443-Ն որոշում
Կամավոր սերտիֆիկատների տրամադրման գործընթացը, սխեման, ինչպես նաև տնտեսվարողների իրավունքներն ու պարտականությունները սահմանված են մեր կազմակերության կողմից մշակված «Կամավոր սերտիֆիկացման ընթացակարգ (ARTL-008)» -ում:
«ԱՐԹԼԱԲ» ՍՊԸ արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից իրականացված աշխատանքների գնագոյացումը